Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈՒԿՆ ՈՒ ԱՂՔԱՏ ՀԱՐՈՒՍՏԸ

                      Փո՛ղն ա բանում էս մեր աշխարքումն։
                      Գեղըցու խոսք ա, հո ես չեմ ասում,
                             Բայց խի՛ստ հեսաբի,
                             Ով բանը չափի։

Մահն եկավ դուռը մեկ հարուստ մարդի,
Խեղճն ուներ հենց մեկ բեդովլաթ որդի։
Կանչեց նրան մոտն, խելք դըրեց գլխին.
«Գիտեմ, որ ասեց՝ իմ դատած մալին
Ռադրը չես անիլ, կուտես, կմարսես.
Վերջն դռնեդուռ՝ հաց պետք է ուզես։
Արի, խրատըս գետինն մի՛ քցիր,
Երբ էս օրին դու հասնիս, գոմն մտի՛ր,