Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր: Ղզլ բաշի ժամանակին սովորություն կար, որ աղջիկ էին քաշում։ Մեկ օր էսպես աղջիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս էկավ, մեկ երկու թուրքի սպանեց ու փախավ Փամբակ։ Խեղճի հորնմորը Երևանու բերդումը չորացրին, ինքն էլ՝ Ռուսը որ Երևան առավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին։ Էս խաղերը էն փախած ժամանակն է ասել։ Սրա պատմությունը շատ երկար ա, մեկ մեծ գիրք ա, որ գրած՝ մոտիս հազիր ունիմ ու նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը։ Գրքի անունն ա․ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի»։ Էնպես էլ շատ զվարճալի պատմություններ աշխարհաբար գրած մոտիս հազիր ունիմ։ Ո՞վ գիտի՝ բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տա։ Ես չկարացի բոլորը ի միասին գրել, չունքի խարջը շատ կըլեր։

Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլ ա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքըս տամ, քանի շունչս բերնումս ա։

1841 թվին, Թիֆլիս