Էջ:Պեպո.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ ես մոտավորապես պատմեցի քեց Պեպոյի բովանդակության գլխավոր միտքը, այն օրից սկսած՝ դու էլ ձեոք չվեր առար ինձանից. ստվերի պես հետևում էիր ինձ՝ աշխատելով շուտով և շուտով հանել իմ գլխից քո սիրական Պեպոյին և գրչի տալ իմ խոսքերը:

Եվ ահա, 1870 թվի սկզբում, ղու, ըստ սովորականին, վեր առար թուղթ ա գրիչ, և ես սկսեցի թելադրել քեզ Պեպոն, որը թեև շուտով ընդմիջվեց, բայց հիշյալ թվի հուլիս ամսին միևնույն ձևով շարունակվեց և վերջացավ Կրծանիսում:

Թերթելով այժմ Պեպոյի սկզբնական օրինակը, ես գտնում եմ, որ համարյա ամբողջ պիեսը քո ձերքով է գրված, բացի մի քանի տեսիլներից, ուր քո բացակայության ժամանակ օգնել են ինձ պ. Զաքարիա Բարանասյանցը և մեր թատրոնի տաղանդավոր աշխատակից պ. Հովհաննես Ամերիկյանը:

Շնորհակալության հայտնելով հիշյալ անձանց, նամանավանդ պ. Ամերիկյանին, որ ուրիշ շատ անգամ ևս օգնել է ինձ իմ թատերագրական ասպարիզում, ես չեմ կարող մոռանալ այն աշխատանքն ու անձնանվիրությունը, որ դու կրել ես՝ թե՛ ներկա հեղինակությանս, և թե՛ այլ գրվածքներիս մեծ մասի մեջ։ Բայց այժմ խոսքս միայն Պեպոյի մասին է։

Քանի՛ և քանի անգամ՝ գործդ բողած, ամառային շոգ պապանաքին, ոտով եկել ես Կրծանիս և գնացել, քանի և քանի անգամ հետդ խորհրդակցել եմ, օգուտներ քաղել քո խորհուրդներից և ձանձրացրել քեզ իմ ծանր ու բարակ մասլահաթներով, քանի՛ և քանի անգամ ամբողջ ժամերով, գրիչը ձեոքիդ, անշարժ նստած ես եղել սեղանիս առաջ՝ ձևացնելով քեզ մեկ գրող մեքենա, երբ ես հեղինակելով՝ բոլոր իմ շարժվածքների ազատությունն եմ վայելել. քանի՛ և քանի անգամ երբեմն արագությամբ թերթեր ես լցրել իմ խոսքերով և ստեպ-ստեպ հաճությունդ ցույց տալով, ույժ ես տվել ինձ շարունակելու, երբեմն էլ հոնքերդ տոթելով՝ կամ տասն անգամ կրկնել ես միևնույն վերջին խոսքերս, կամ լուռ ու մունջ մնացել, առանց մեկ բառ արտասանելու՝ կամենալով արգելք չդնել մտքիս ընթացքին: Ո՞վ իմանա՝ ի՛նչ մտքեր են ծագել քո մեջ այն ժամանակ, ի՛նչ մտքեր ես կլանել, ի՛նչ մտքեր գոհել, երբ ես, ուղեղս փորելով, աշխատելիս եմ եղել իմ միտքն արտահայտել, իմ խոսքերը գեղեցկացնել: Միով բանիվ՝ քո կամքը ենթարկել ես իմ կամքին, քո սովորություններն իմ սովորություններին, քո ժամանակն իմ ժամանակին, քո աշխատանքն իմ աշխատանքին․ և այս բոլորը, բոլորը միայն նրա համար, որ Պեպոն շուտով լույս տեսնի, դսւ քո սիրեկան թատրոնի համար մեկ նոր պիես ճարես: ,

Մտաբերելով անցյալը, մտաբերելով այն մամերը, երբ Պեպոն գրտարեցիր


15