Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌՅՈՒԾԻ ՍԹԱՓՈՒՄԸ


   Այդ ծանըր լուծը մինչև ե՞րբ կըրեք—
Դարավոր լուծը անգութ չար տաճկաց,
Ըստըրկի կյանքին մինչ ե՞րբ համբերեք
Ու ծանակ լինիք դուք օտար ազգաց։

   5 Մինչև ե՞րբ ձեր սուրբ սեղան ու խորան
Գերեզմանք, մատրունք, սուրբ եկեղեցիք—
Պիտ լինին քուրդի պիղծ ոտից կոխան,
Մինչ ե՞րբ ձեր վրա պիտ թըքնեն մարդիկ։

   Մինչև ե՞րբ անմեղ, մաքուր հայ կույսեր,
10 Մինչև ե՞րբ պարկեշտ, ամոթխած կնանիք
Պիտ լըցնեն թուրքաց զազիր հարեմներ.—
Այս նըվաստ կյանքը մինչ ե՞րբ պիտ տանիք։

   Մինչ ե՞րբ վաստակիք արյուն-քըրտինքով
Ու անտանելի բեռի տակ թեքվիր,
15 Մինչև ե՞րբ լըլկե սոսկալի ձեզ սով,
Մինչ ե՞րբ կողոպտվիք, մինչ ե՞րբ կեղեքվիք։

   Մինչև ե՛րբ պիտի պարզամիտ լինիք
Ու անասունեն օր անցնուք դուք վատ,
Մինչ ե՞րբ խոստմունքով դուք պիտի խաբվիք,
20 Չի մընաց ձեր մեջ ոչ հույս, ոչ հավատ։

   Չի հասա՞վ ժամը, ժամը սոսկալի
Սոսկալի վըրիժու, արդար հատուցման,
Վերջին ժամ՝ ամեն հայի ցանկալի,
Կենաց ժամ և կամ ժամ ազնիվ մահվան։