Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1871

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ


Ե՛քա թուղթը խազմըզած նորա առաջ կեցած էր,
Գըրչի ճոնտը կըրծելով՝ բառ-բառի մոտ դընում էր,
Ժամանակից ժամանակ ձեռքով ճակատն էր քորում,-
Այսպես հայկազն պովետը ոտանավոր էր գըրում։

5 Մարդիկ գործքե վաստակած՝ իրանց տանը քընած են.
Ժամը մեկն է գիշերվա, ճրագները մարած են.
Խեղճ պովետիս աչքին էլ անուշ քունը այց եկավ,
Բայց նորածին դպրության նա յուր քունը զոհ բերավ։

Դուրսը քամի է փըչում, բըքախառ ձյուն է գալիս,
10 (Էս Ռըսեթի ցըրտերեն Աստված պահե դուշմանիս),
Իմ անձնազոհ պովետը, ցուրտ սենյակի մեջ փակված,
Գարուն ու վարդ է երգում մեր սիրելի հայրենյաց...

Բայց ես կասեմ պովետին (թող վրաս չի բարկանա),
Հայրենասեր պովետը հայրենիքում պիտ կենա.
15 Բայց թատրոնի մեջ և կամ Բողորոդսկի ավանում
Հըղացած յուր մըտքերին մեր դարը չի հավատում։