Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1881

ԹՇՆԱՄԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄ


   Անկեղծ կը սիրեմ ես բարեկամիս,
Բայց շատ օգտակար է ինձ թշնամիս.
Մեկի բերանը՝ գովեստ կը բղխե,
Մյուսի խոսքը՝ ինձ միշտ կուղղե։