Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՂՈՐՂԱՆՅԱՆԻՆ


I <>



Քեզմով հայ դաշնակ ձայներ ունեցանք,
Մեզ համար եղար դու մեկ նոր պարծանք.
Նոր-Նախիջևան քեզ անկեղծ սիրեց,
Դալար դափնիով գլուխըդ զարդարեց։

II <>



Դու մեր հոգին հրճվեցուցիր
Երկնապարգև քո ձիրքով,
Եվ Հայ բեմը զարդարեցիր,
Արդ պսակվե մեր ձեռքով։