Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԱՊԱՆԱԳԻՐ Հ. Ս. Ա.


Մանուկ հասակեդ ազգըդ սիրեցիր,
Զորութենեդ վեր նորան օգնեցիր,
Բազմարդյուն կյանքըդ քու չէր միշտ զըվարթ,
Գըլուխդ զարդարում չէին դափնի, վարդ,
5 Բայց բեղմնավոր է քու ձըգած լուման,
Ազգը անունըդ կօրհնե հավիտյան,
Շիրիմըդ, գիտեմ, խավար ու սառ է,
Բայց լուցած լապտերդ հավետ վառ, վառ է։