Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲԱՑ ՆԱՄԱԿ


Անգրագետ, սընանկ, խենդ վաճառական,
Արատված այրի, կըռվասեր, քըսու,
Թերուս արտաքսված, սուտ ուսումնական,
Բանսարկու, մատնիչ, տըգետ տիրացու
5 Հայի վիճակին իբր կարեկիցք,
Դառնալով թըշվառ թերթիդ թըղթակիցք,
Ո՜վ դու մրտռիչ, մեր անբախտ ազգին,
Սոքա՞ պիտ հասքնեն սուրբ նըպատակին։