Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍՏվԱԾԱԾՆԻ ՊԱՏԿԵՐ

(էջ 52)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1855 թվականից ոչ ուշ։ Ընդօրինակությունը՝ ԱԵՀձ-ում (էջ 105), «Madonna» խորագրով։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1857 IV, էջ 4— 5, նույն խորագրով (Madonna-տողատակին բացատրված է՝ «Աստվածածին կամ նորա պատկերը». տողատակին տրված է նաև մի քանի բարբառային բառերի բացատրությունը). այնուհետև՝ ԳԲԲ 1, էջ 67— 68, ԳԲԲ II, էջ 59— 60, ՌՊԵ I, էջ 71՝ «Աստվածածնի պատկեր» խորագրով։

ԱԵՀձ, ԳԲ 1857 IV 10 Ցամքած, կոշտացած մեր երկրի վեոս,
ԱԵՀձ 12 էս են պաղատում աչքերը նորա։
ԱԵՀձ 18 Չարչարող, տանջող, զալըմ դուշմանին,
ԳՔ 1857 IV 20 Իսպառ կըլեինք դըժոխքի որդին։
ԳՔԲ I, ԳԲԲ II, ՌՊԵ I 20 Իսպառ կիլեինք դըժոխքի որդին։
ԳԲ 1857 IV, ԳԲԲ I, ԳԲԲ II 23 Թո՛ղ քու արտասունքն վազին ջըրի պես,

ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈԻՆՔԸ

(էջ 53)

Ինքնագիրը չի պահպանվել [1]: Ընդօրինակությունը՝ ԱԵՀձ-ում (էջ 89—90)։ Գրել է 1855 թվականից ոչ ուշ։ Առաջին անգամ տպագրվել է ԳԲ 1856, № 1, էջ 9 — 12, «Նվեր Գ. Քանանյանին» ենթավերնագրով և երաժշտական խաղերով (շապիկի վրա). այնուհետև՝ ԱԵՀ, էջ 98—102, ԳՔԲ I, էջ 24—28, ԳՔԲ II, էջ 20—24, ՌՊԵ I, էջ 30—34։

Ինչպես Պատկանյանի բազմաթիվ այլ գործեր, «Արաքսի արտասունքը» թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Այս իմաստով հետաքրքրական տեղեկություններ է պարունակվում Հ. Խեչումյանի Գրիգոր Չալխուշյանին Լայպցիգից գրած 1895 թվականի ապրիլի 3-ի նամակը, որը բերում ենք ստորև.

«Մեծապատիվ պարոն, անշուշտ ուրախ պիտի լինեք ստանալու մեր մեծանուն բանաստեղծ Ռափայել Պատկանյանի քերթվածների անգլերեն թարգմանությունները։ Ներկայիս ղրկում եմ երկուսը, «Արի իմ սոխակ» և «Հիմի է՞լ լռենք»։ Կուզեի «Մայր Արաքսիի» չքնաղ թարգմանությունը ևս ղրկել, բայց իեչ որ չեմ գտնում թղթերիս մեջ։ Գամառ-Քաթիպայի երգերի մեծ մասը արդեն թարգմանված է անգլերենի, իսկ վեցը տպագրված–զանազան թերթերում (Մայր Արաքսին 4 անգամ արտատպված) Ամերիկայում և Անգլիայում։ Այս, որպես նաև մյուս հայ քերթվածների թարգմանողն է Միս Ալես Ստոն Բլա կուել, խմբագրում է Woman's journal շաբաթագրի, հայտնի բանաստեղծ և հրապարակագիր և պաշտպան կանանց քաղաքական իրավունքների, որպես նաև նախագահ united Friends of Armenia (Հայաստանի միացյալ բարեկամներ) ընկերության՝ Ամերիկայում։ Բանաստեղծի բնածին

  1. Ինչպես երևում է Ա. Չոպանյանի՝ Հովհաննես Սագըզյանին նվիրած կենսագրական ակնարկից («Անահիտ», 1934, 5 — 6, էջ 13—14), «Արաքսի արտասունքի» ինքնագիրը Սագըզյանը ունենալով ձեռքի տակ, հետագայում հանձնել է Փարիզի Պողոս Նուպարյան մատենադարանին։