Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փ-ի նույն համարում տպագրված են նաև «Մշեցու նոր սերունդ» և «Վանեցոց չունվագր», խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Այս 3 ոտանավորները պատահաբար ընկան մեր ձեռք, և մենք զետեղում ենք մեր Հանդիսի մեջ, այն պատճառավ, որ մի գուցե կորչին, ինչպես որ շատերը առ միշտ կորել են, ինչպես լսում ենք, հեղինակի և նորա «բարեկամների» անփութությամբը, և հուսանք որ՝ հեղինակը կներե մեզ, որ մենք առանց նորա առանձին թույլտվությանը հյուրընկալեցինք նորա՝ «կկուի ձագերի» նման դես ու դեն ձգոտած երկասիրությունները»։

Փ 1 Մայր–Հայաստանին տարին էլ անցավ,

Փ 2 Տանջում են նորան նույն վիշտն ու նույն ցավ,

ՎԱՆԵՑՈՏ ՉՈԻՆՎԱԳԸ

(էջ 155)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1879, հուլիս-օգոտոս, № 7 — 8, էջ 164 —165, ապա՝ ԳՔԲ II, էջ 140—141, ՌՊԵ I, էջ 170։

ՀԱՎԱՏ, ՀՈԻՅՍ, ՍԵՐ

(էջ 156)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

Առաջին անգամ տպագրվել է Փ. 1879, սեպտեմբեր, .V 9, էջ 124 —126, ապա նաև՝ ԳՔԲ II, էջ 141 — 144, ՌՊԵ I, էջ 171 — 173։

Բանաստեղծության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ է պարունակում Ք. Պատկայանի 1881 թվականի հունվարի 7-ի նամակը Ռ. Պատկանյանին.

«...Անցյալ օր ստացա դատաքննելու քո ոտանավորներդ•. նախ՝ հինտիպ պր. Միքայելյանի տպածները, երկրորդ՝ «Ազատ երգերը» «Փորձի» միջի, և երրորդը նոր բանաստեղծություններդ, որոց մեջ այս վերջնոց մի բան ուղղեցի, այն է «հարսն Անի»– տեղ դրի, «հարւն Կարին». այլ կերպ չէր կարելի։ Առանց ղորան էլ մեջը շատ ջնջելու բաներ կային, բայց հանձն առի...»։

Ի՞ՆՉ է ՄԵԶ ՊԱԿԱՍ

(էջ 159)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊՖ, № 31։ Բանաստեղծությունը նվիրված է Օր, Գայանե Հովհաննիսյանին։ Ոտանավորը գրելու շարժառիթի վերաբերյալ հետաքրքրական տեղեկություններ է պարունակում Ղազարոս Հովսեփյանի 1901 թվականի սեպտեմբերի 8-ի՝ Գրիգոր Չալխուշյանին հասցեագրված նամակը (ՌՊՖ, № 1230):

«...Լավ է ուշ, քան երբեք. հանգուցյալի հետ ծանոթացա Բորժոմում 1888 թ.:

«...Այնուհետև շատ մտերիմ բարեկամ դարձա մեր բանաստեղծի հետ և մի օր սեղանի վրա հացկերույթի ժամանակ, ես առաջարկեցի այնպիսի մի հիմն գրել, որ