Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍՏՂԻԿ ԵՎ ՓԱՄՓՈԻՇՏ

(էջ 174)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 53բ, 54։ Գրության ժամանակն անհայտ է։ Ինչպես երևում է Ռ. Պատկանյանի 1881 թվականի հունիսի 22-ի՝ Գ. Խալաթյանին ուղղած նամակից (ՌՊֆ № 1714) բանաստեղծությունը ուղարկած է եղել նրա ԳՔԲ 11-ում զետեղելու համար, սակայն, հիշյալ ժողովածուի մեջ տեղ չի գտել, հավանաբար գրաքննության կողմից արգելքի հանդիպելով։

Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 207։

№ № 53 բ, 54 5 Հիացան մարդիկ։ Մընացին ապշած.
№ № 53բ, 54 8 Որ պըլպրլամ էր լուսով հեզիկ.
№ 54 10 «Ահա իմ փայլը քանց քուն գերազանց»։
№ 53բ 12 Պահ մի լույս երկինք նորեն մըթացավ.
№ № 53բ, 54 18 տողը բացակայում է։

ԶՈՀԵՐ

(էջ 175)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 53։ Գրության թվականն անհայտ է, «Աստղիկ և փամփուշտ» բանաստեղծության ինքնագրի հետ, «Զոհերը» գրի է առնըված միևնույն թերթի վրա։ Բանի որ առաջինը գրված է 1881 թվականին, ուստի «Զոհերը» ևս զետեղեցինք նույն թվականին գրած բանաստեղծությունների շարքը: Տպագրվում է առաջին անգամ։

ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՕՐՀԱՍ

(էջ 176)

Պահպանվել է հինգ ինքնագիր՝ «Օրհաս» վերնագրով՝ ՌՊֆ 75 № № 1ա, 56, 72, թ, 20ա — ր, 74, թ. 20բ—21 ա, 185, և երեք ընդօրինակություն՝ № № 1, 56, 142, № 56 ինքնագիրն ուղարկված է Գ. Սունդուկյանին, հետևյալ երկտողով. «Ազնիվ բարեկամ Գաբրիել.

Որ լրագրի մեջ կամենաս՝ զետեղե «այս արձագանքը իմ սրտին», այն ուրախաբեր լուրի, որ տարածեցավ մեր կտղմերը, անշուշտ և Ձեր։

Շնորհավոր նոր տարի։

1 հունվարի, 1883»։

Հավանաբար գրված է 1882 թվականի վերջին։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազատության ավետաբեր», 1884, № 4, ապա նաև՝ «Արմենիա», 1888» № 22, «Երկունք Հայաստանի» խորագրով, այնուհետև՝ ՌՊԵ I, էջ 240—241, «Տաճկահայերի օրհաս» վերնագրով։

№ № 72, 74 2 Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզերն ու գութան,
№ 185-ի տեքստային տարբերությունները.

2 Գեղջուկ, դու էլ թող [քու] եղեր ու գութան
3 Տեր հայր, պահ մի թող մեռել թաղելու,—
4ա [Երթանք խըմբովին] <•••>