Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տե՛ս դու, թշվառ հողագործի գարնանային վաստակը—
Լափլիզեցին մարախները ցորնու նործիլ հասակը.
Դորա ներհակ՝ նավահանգիստ մըտավ նավը փարթամին,
30 Ո՛չ մի վնաս չի հասցրուց նորան ուռուցիկ քամին։
Տե՛ս այս խղճուկ իմ կտըրիճիս—առույգ, պարկեշտ ու գիտուն
Բայց հորական փող չունելով՝ հաճելի չէ՛ ամենուն.
Սորան հավասար չեն հարգում իշխանին կամ հարստին,
Բացեիբաց հեռանում են, որ սորա մոտ չի նըստին,
35 Այլ նստում են նորա մոտը, որի ջիբը ոսկի կա,
Չեն ամաչիլ աստված ասել հարստին, թե խոսքի գա...
Ասա՛, խնդրեմ, ինչո՞վ մեղավ այն խեղճ, գիտուն պատանին,
Մի՞թե աղքատ աշխարհ գալը մարդիկ հանցանք համարին.
Դըդմագլուխ իշխանորդին ինչո՞ւ ի վեր դասեցավ,
40 Սոկրատեսի՞ արդյոք լեզվով հանկարծակի խոսեցավ...

Ահա՛, այսպես չարութենով լըցել ես դու աշխարհքը,
Մի՞թե չես գալ սարսափանքի՝ տեսնելով քո արարքը։