Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ


   Ի՞նչ ես ջարդում անձըդ, է՜յ մարդ, ցավերով,
Գլխիդ բարդում գանձըդ անթիվ նավերով.
Արի՛, աղբեր, իմ խըրատին դու մի՛տ դիր,
Հոգս ու ջաֆեդ ա՛ռ քեզանից ու հե՛տ դիր։

   5 Մերկ ու թեթև դու էս աշխարհ եկել ես,
Բեռան տակը մեջքըդ ինչո՞ւ թեքել ես,
Ժանգ արծաթի խաթրին դու քեզ գերել ես,
Դեղին ոսկու սիրուն հոգվով մեռել ես։

   Դիպա շորեր, անգին քարեր, գանձ ու գահ
10 Ե՞րբ ես տեսել, որ մարդուս անեն անմահ.
Նահախ պըտրում ես արծաթի մադանը,
Որ աժան է օխտը գազ քու քաթանը։

   Էսօր, էգուց քեզ կու գրկե պատանքը,
Ու չի փրկիլ մահից ոսկին, ո՛չ հանքը։