Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Թե վուր ձեռիդ քիսա բըռնած,
Պարոնին փուղ բերիլ իս,
Փառք ու պատվով ներս մըտնում իս
Գլխի վըրա տիղ ունիս։

   Թե դուքանդար իս, հիսաբով
30 Փուղի էդնից իս էկի,
«Տա՞նն է աղեն». կոսին—«հալա
Ժամիցը տուն չի էկի»։

   Էս է հիմիկվա ադաթը.
Կուզիս ջիգրից տըռաքի՛,
35 Թե քասիբ իս՝ ջուրը նընկի,
Թե խոջա իս՝ տո՛ւն մըտի։