Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակ առ ժամանակ հոտոտելով օդը, և հանկարծ լսեց փշոտ թփից ինչվոր սրտաճմլիկ ձայներ: Այդ Դարզի-Սլավկա-դերձակն եր և նրա կինը:

Նրանք հյուսել եյին մի հրաշալի բուն, դնելով իրար վրա յերկու մեծ տերև և կարելով նրանց յեզրները բույսի բարակ թելիկներով, իսկ բնի ներսը փռել եյին բամբակ ու փափուկ փետուր: Բունը որորվում եր այս ու այն կողմը, իսկ իրանք նստել եյին նրա աջ կողմը և լալիս եյին:

— Ի՞նչ է պատահել, — հարցրեց Ռիկկի-Տիկկի-Տավին։

— Մեծ դժբախտություն, — պատասխանեց Դարզին, մեր ճուտիկներից մեկը ցերեկ ընկավ բնից, և ոձը՝ Նայան նրան խժռեց:

— Հը՜մ, — աղաղակեց Ռիկկի-Տիկկի-Տավին, — շատ և շատ ցավալի յե: Բայց յես այստեղ ոտար եմ, ո՞վ ե այդ Նայան:

Դարզին կնոջ հետ կուչ եյին յեկել բնի մեջ, վոչինչ չպատասխանելով: Խիտ խոտի միջից թփի տակից լսվեց մի ծանր ֆշշոց, մի գարշելի, սարսափեցնող ձայն, վորը Ռիկկի-Տիկկիին յերկու ֆուտ տեղից յետ թռցրեց: Հետո քիչ-քիչ րարձրացրեց խոտի միջից գլուխը և բացված վեղարը՝ ահագին սև կոմբրի, վորի երկարությունը լեզվից սկսած մինչև պոչը լրիվ հինգ ֆուտ եր: Բարձրացնելով գետնից իր յերկարության մի յերրորդ մասը՝ ոձն սկսեց տատանվել, կողքից կողք ընկնել, ինչպես իսկական կռաբանջարը քամու առաջ, և նայեց Ռիկկի-Տիկկիի վրա իր չար ոձի աչքերով, վոր երբեք չեն փոխում իրենց արտահայտությունը, ինչի մասին ել մտածելիս լինի ոձը:

— Ո՞վ է Նայան, — հարցրեց նա: