Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Յես եմ Նայան: Մեծ բրահման իր նշանը դրել ե մեր ցեղի վրա, յերբ առաջին կոմբրան փռեց իր վեզարը քնած բրահմի վրա՝ արևից պաշտպանելու համար: Նայիր և դողա:

Նա դեռ ելի փռեց իր վեղարը, Ռիկկի-Տիկկին տեսավ ոձի ակնոցները, իսկ և իսկ ողակների նման, վորոնց ամրացնում են շորի չապրաստները:

Առաջին րոպեյին Ռիկկին սարսափեց. բայց մանգուստը չի կարող յերկար վախ զգալ, և թեպետ Ռիկկի-Տիկկին յերբեք չեր պատահել կենդանի կոմբրի, բայց մայրը նրան կերակրել եր սատկածներով, — սակայն նա գիտեր, վոր չափահաս մանգուստները նրա համար են, վոր կռվեն ոձերի հետ և ուտեն նրանց: Նայա ոձը նույնպես գիտեր այդ. իր սառն սրտի խորքում քիչ չեր վախում Ռիկկի Տիկկից:

— Լավ, — ասաց Ռիկկի-Տիկկին, և նրա պոչն սկսեց ուռչել, — քեզ վրա նշան կա-չկա, այդ իմ բանը չի, բայց այդ քեզ իրավունք չի տալիս, վոր դու ծառից ընկած ճուտիկներին ուտես:

Նայան իր մտքի յետևից եր ընկել և դիտում եր խոտերում Ռիկկի-Տիկկիի ամենափոքր շարժումն անգամ։ Նա գիտեր, վոր բակում մանգուստի յերևալը վատ նշան ե. իր ընտանիքի գլխին մի փորձանք կբերի, բայց մի կերպ ուզում եր քնացնել Ռիկկի-Տիկկիին: Նա գլուխը կախեց և ծռեց կողքի վրա:

— Խոսենք, — ասավ նա, — դու ուտում ես ձու, ել ինչու ինձ չի կարելի թռչուն ուտել։

— Յետ, յետ նայիր, — երգեց Դարզին:

Ռիկկի-Տիկկին յետ նայելու համար ժամանակ չկորցրեց, նա վեր ցատկեց ինչքան ուժ ուներ, և նույն րոպեին