մանգուստը ոձի հետ կռվելիս վերք և ստանում, նա վազում ու մի ինչ վոր խոտ ուտում, վորն ել նրան բուժում է: Բայց այդ ճիշտ չի: Հաղթությունը կախված ե աչքի արագությունից և վոտքերի արագությունից, ոձի հարվածից և մանգուստի թռիչքից: Անկարելի յե հետևել ոձի գլխի շարժումին, երբ նա խփում է թշնամուն: Ռիկկի-Տիկկին հասկանում եր, վոր ինքը դեռ ջահել ե և նրա ինքնասիրությունը շոյում եր այն, վոր նա դուրս պրծավ պոչի հարձակումից: Այդ բանը նրան հավատ ներշնչեց՝ վոր ուժեղ ե, և յերբ Թորիկը վազեց յեկավ, Ռիկկի-Տիկկին քովեց նրան, ցանկանալով, վոր իրեն փաղաքշեն: Բայց նույն րոպեյին, հենց վոր Թորիկը կռացավ, մի ինչ վոր փոքր բան շարժվեց փոշում, և մի բարակ ձայն ասում եր. «Զգուշացիր, յես մահն եմ»: Դա Կարայտ մոխրագույն ոձն եր, վոր սիրում ե թաղվել փոշու մեջ: Նրա խայթն ել այնքան վտանգավոր ե, վորքան կոմբրինը: Բայց այդ ոձն այնքան փոքր ե, վոր նրան վոչ վոք չի նկատում, և այդ պատճառով ել նա մարդկանց ավելի շատ վնաս ե բերում:
Ռիկկի-Տիկկի աչքերը նորից կարմրատակեցին և նա սկսեց մոտենալ Կարայտին յուրահատուկ թռիչքով, վորը ժառանգել եր իր նախորդներից: Այդ մի շատ զվարճալի բաց և հավասարակշռված քայլվածք ե, այնպես վոր գազանիկը` ման գալու ժամանակ թռիչքներ կարող ե կատարել ինչ ուղղությամբ ել ուզենա, իսկ ոձի հետ կռվելիս այդ մի մեծ առավելություն ես Ռիկկի-Տիկկին չգիտեր՝ վոր նա յենթարկվում և չափազանց մեծ վտանգի, քան թե Նայայի հետ կռվելիս. Կարայտն այնպես փոքր է և այնպես դառնալ գիտե, վոր յեթե Ռիկկի-Տիկկին չկծի