նրա մեջքը՝ գլխից մոտիկ, այն ժամանակ ոձը կխայթե նրա աչքը կամ շրթունքը: Բայց Ռիկկի-Տիկկին չգիտեր այդ։ Նրա աչքերը լցվեցին արյունով, և նա որորվեց աջ ու ձախ, վոր մի լավ տեղ գտնի և պաշտպանվի։ Կարայտը առաջ թռավ, Ռիկկին ցատկեց մի կողմ և հարձակվեց ոձի վրա, բայց չար մոխրիկի գլուխը բարձրացավ դեպի Ռիկկիի ուսը Ռիկկին իսկույն ցատկեց ոձի մարմնի վրայից։ Ոձի գլուխը հետևում եր նրան կրնկակոխ
Այդ ժամանակ Թորիկը գոչեց.
— Այստե՜ղ, այստե՜ղ: Տեսեք, մեր մանգուստն սպանում ե ոձին։ Ռիկկի-Տիկկին լսեց Թորիկի մոր լացն ու կոծը: Հայրը վազեց ձեռնափայտով պատերազմի դաշտ, բայց մինչև գալ հասնելը, Կարայտը սխալ թռիչք գործեց, Ռիկկի-Տիկկին թռավ ոձի մեջքին, ծածկեց նրա գլուխը առաջին թաթերով, ինչքան ուժ ուներ՝ կծեց մեջքը և գլորվեց նրանից դենը: Այս խայթը անդամալուծեց ոձին, և Ռիկկին արդեն ուզում եր նրան ուտել՝ սակայն պոչից՝ իր ցեղի սովորության պես, երբ հանկարծ հիշեց, վոր յեթե մանգուստը շատ ուտի՝ կծանրանա դարը - բարձրանալիս: Յեվ վորովհետև նա պիտի իր ուժերն ու արագաշարժությունը պահպաներ, ուրեմն շատ կուշտ պիտի չուտեր: Ռիկկին գնաց լողանալու թփի տակ՝ փոշու մեջ, այնինչ այդ միջոցին Թորիկի հայրը փայտով թակում եր սատկած ոձին:
— Ինչու յե այդպես անում, մտածում էր Ռիկկի-Տիկկին,— Չե վոր ես նրան վերջացրի։
Թորիկի մայրը բարձրացրեց գազանիկին գետնից, գրկեց նրան՝ ասելով.
— Սա ազատեց Թորիկին մահից։