Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքը Թորիկը նայում եր ծնողներին վախից լայն կլորացած աչքերով: Ռիկկի-Տիկկիին շատ եր զվարճացնում այդ տեսարանը, վոր նա, իհարկե, չեր հասկանում: Թորիկի մայրը կարող եր գազանիկին շոյել, թեկուզ նրա համար, վոր նա պառկել եր փոշու մեջ: Այդ ամենը Ռիկկիին շատ եր զվարճացնում:

Ճաշին և այդ յերեկո՝ ման գալով սեղանի վրա բաժակների արանքներում՝ նա ազատ կարող եր ճաշակել զանազան քաղցը ուտելիքներ, բայց Ռիկկին մտաբերում եր այն ոձ-ամուսիններին, յերկու Նայային: Թեև Ռիկկիին հաճելի յեր, վոր Թորիկի մայրը շոյում ե և փաղաքշում իրեն, և Թորիկն ել թույլ ե տալիս իր ծնկին նստելու, բայց աչքերը ժամանակ առ ժամանակ կարմրատակում եյին, և նա արձակում եր իր յերկարաձիգ պատերազմի կոչը. — Ռիկկ-տիկկ, տիկկի տիկկի։

Թորիկը տարավ նրան իր անկողնու վրա և ստիպեց, վոր քնի իր կզակի տակ: Ռիկկի-Տիկկին բարեկիրթ չեր վոր կծեր կամ չանկռեր մանկանը: Բայց հենց վոր Թորիկը քնեց, նա ուղևորվեց իր գիշերային զբոսանքները կատարելու տան մեջ և մթնովն ընկավ Չուչունդրա-մշկամկան վրա, վոր թափառում իր պատի յերկարությամբ: Չուչունդրան մի շատ անբախտ գազանիկ ե։ Նա և ծվծվում ե, և վրչում ե ամբողջ գիշերը, պատրաստվելով դուրս գալու սենյակի մեջ տեղը, բայց երբեք չի վճռում այդ քայլն անել։

— Մի սպանիր ինձ — ասում եր Չուչունդրան լացակումած, — Ռիկկի Տիկկի, մի սպանիր ինձ:

— Միթե դու կարծում ես, վոր ոձին հաղթողը քեզ պես վախկոտ մկան ձեռք կտա, — արհամարհանքով ասավ Ռիկկի Տիկկին: