— Ոձ սպանողին ոձերը կսպանեն, — ասաց Չուչունդրան:— Իսկ յես կարող եմ հավատացած լինել, վոր Նայան մի մութ գիշեր ինձ քո տեղը չի ընդունի:
— Այդպիսի վտանգ յերբեք չի նախատեսնվում, — ասավ Ռիկկի-Տիկկին, — չե վոր Նայան գտնվում և այգու, իսկ դու, յես գիտեմ, երբեք այնտեղ չես մտնում:
— Իմ ազգական Չույան ինձ տսավ. — սկսեց Չուչունդրան և հանկարծ լռեց:
— Ի՞նչ ասավ քեզ։
— Սուս, Նայան ամեն տեղ ե, Ռիկկի-Տիկկի: Դու ինքդ խոսիր ազգականիս հետ այգում:
— Ասա, շուտով, Չուչունդրա, եթե վոչ՝ քեզ կկծեմ:
Չուչունդրան նստեց, լաց եղավ և արցունքները գլորվեցին նրա բեխերի վրայով:
— Յես խղճուկ, վողորմելի արարած եմ, - թընգթընգում եր նա, — յես քաջություն չունեմ, վոր սենյակի մեջտեղը վազեմ: Սուս. յես չեմ համարձակվում քեզ բան պատմելու, և միթե դու չես լսում, Ռիկկի-Տիկկի:
Ռիկկի-Տիկկին ականջ դրեց: Տանը, առաջվա պես, ամեն ինչ հանգիստ եր և լուռ, բայց նրան այնպլես թվաց, վոր մի թույլ չանկռոց ե լսում, ինչպես թե ճանճը լուսամուտի ապակու վրայով բզզալեն գնա:
— Դա Նայան ե, կամ տիկին Նայան, — ասավ նա ինքն իրեն, — ներս ե սողում լողանքի սենյակը դռան ճեղքից: Դու ճիշտն ես ասում, Չուչունդրա, յես պիտի խորհրդակցեմ Չույայի հետ:
— Ռիկկի-Տիկկին վազեց Թորիկի լողանքի սենյակը, բայց այնտեղ վոչոք չկար, այնտեղից նա վազեց Թորիկի մոր լողանքի սենյակը: Կոկ սվաղած պատի տակից մի աղյուս