Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եր հանված՝ ջուրը սենյակ գալու համար։ Յեվ յերբ Ռիկկի-Տիկկին մտավ արխը, վորով ջուր են բաց թողնում, լսեց ոձ ամուսինների ձայնը: Նրանք փսփսում եյին լուսնյակի լույսի տակ:

— Յերբ տանը մարդ չի լինի, — ասում եր տիկին Նայան իր ամուսնուն, — դու պիտի տուն մտնես։ Գնա կամացուկ և հիշիր, վոր առաջին անգամ պիտի խայթես այն Մեծ Մարդուն, վոր սպանեց Կարայտին: Հետո՝ եկ այստեղ, և մենք յերկուսով միասին կվորսանք Ռիկկի-Տիկկիին:

— Բայց դու արդյոք հավատացած ես, վոր մենք մի բան վաստակած կլինենք, յեթե սպանենք մարդկանց, հարցրեց պարոն Նայան։

— Անպայման, շատ բան: Քանի դեռ այս տանը մարդ չեր բնակվում, տեսե՞լ եյիր արդյոք դու երբևիցե մեր այգում մանգուստ: Յեթե տունը դատարկ լինի, մենք կթագավորենք այս այգում: Հիշիր նույնպես, հենց վոր մեր ձագուկները սեխի մարգում ձվերից դուրս կգան (իսկ այդ կարող ե հենց վաղը լինի), նրանց հարկավոր և ընդարձակ տեղ և հանգիստ:

— Յես այդ բանը մոռացել եմ, — աղաղակեց Նայան,— յես կգնամ, բայց հետո կարիք չենք ունենա Ռիկկի Տիկկիին վորսալու: Յես կսպանեմ Մեծ Մարդուն, նրա կնոջը և մանկանը, յեթե հաջողվի, և կամացուկ կհեռանամ: Այն ժամանակ տունը կդատարկվի, և Ռիկկի-Տիկկին ել կհեռանա:

Ռիկկի Տիկկին կատաղությունից դողում եր՝ լսելով այդ խոսակցությունը: Ահա Նայայի գլուխը երևաց դռան ճեղքում և նրան հետևեց հինգ ֆուտանոց սառն մարմինը: Չնայած իր սաստիկ կատաղությանը՝ Ռիկկի-Տիկկին ակամա սարսափեց, տեսնելով ահագին կոբրի մարմնի