չափը: Նայան գլուխը վեր բարձրացրեց ու ու լավ դիտեց լողանքի սենյակը մթության մեջ: Ռիկկի-Տիկկին կարողացավ տեսնել՝ ինչպես են փայյում նրա աչքերը:
— Յեթե յես նրան այստեղ սպանեմ, այդ կիմանա տիկին Նայան. իսկ եթե կռվեմ նրա հետ մի ընդարձակ տեղ, առավելությունը նրա կողմը կլինի: Ի՞նչ անեմ,— ասում եր ինքն իրեն Ռիկկի-Տիկկի-Տավին: Նայան կողքից կողք եր դառնում: Հետո Ռիկկին լսեց, թե ինչպես նա ջուր ե խմում այն ամանից, վորով լողանքի ավազանը ջուր եյին լցնում:
— Լավ, ասում եր ոձը,— յերբ Կարայտին սպանեցին, Մեծ Մարդու ձեռքին փայտ կար: Կարելի յե, վոր այդ փայտը հիմա յել նրա մոտ լինի: Բայց յերբ առավոտյան լողանալու գա, փայտը հետը չի լինի: Յես նրան դալուկ այստեղ կսպասեմ. տիկին Նայա, դու լսո՞ւմ ես, յես այստեղ կսպասեմ մինչև լուսաբացը:
Դրսից հարցին պատասխան չհետևեց, և Ռիկի-Տիկկին հասկացավ, վոր տիկին Նայան գնացել ե։ Նայան փաթաթվեց ամանի շուրջը։ Ռիկկի-Տիկկին առաջվա պես կանգնած եր իր տեղը, անշարժ, ինչպես մահը: Մի ժամ անց՝ նա կամաց-կամաց սկսեց շարժվել դեպի ամանը: Նայան քնել եր, իսկ Ռիկկի-Տիկկին, նայելով նրա ահագին մեջքին, աչքերով ընտրեց կպչելու տեղը «Յեթե յես առաջին թռիչքիս չկծեմ նրա վողնաշարը, — ասում եր Ռիկկին, — նա կկարողանա կռվի դուրս գալ իմ դեմ, իսկ յեթե նա կսկսի կռվել, ո՜, Ռիկկ»: Նա աչքերով չափեց վզի հաստությունը և տեսավ, վոր այդ իր ատամների բանը չի, իսկ եթե կծելու տեղ պոչի շրջանն ընտրեր, այդ նշանակում եր ոձին ի զուր տեղը կատաղեցնել։