— Հարկավոր և գլուխը,—վճռում և նա վերջապես— Այո, գլուխը, վեղարից վերև: Բեվ յերբ կկպչեմ այնտեղից, այն ժամանակ պետք չեմ ունենա ատամներով սեղմելու:
Յեվ նա թռավ ոձի վրա. ոձն իր գլուխը դրել եր կավե ամանի ուռած փորի տակ, ամանից քիչ հեռու։ Յեվ յերբ Ռիկկիի ատամները սեղմվեցին, նա իր մեջքը հենեց ամանի փորին, վորպեսզի գլուխը պահի։ Այդ նրան մի վայրկյանի գերակշռություն տվեց և նա ոգտագործեց այդ գերակշռությունը լիովին: Հետո նա տարուբերվեց մի կողմից մյուսը, ինչպես մուկը շան բերանում աջ, ձախ, վերև, ներքև: Բայց Ռիկկիի աչքերը կարմրել եյին, և նա պինդ կպել եր, այնինչ ոձն իր մարմինը մտրակի նման խփում եր հատակին, շպրտելով դես-դեն սենյակի ամանչամանը, շերեփները, սապնի ամանները, ճլորները: Ռիկկին սեղմել եր իր ծնոտներն ամուր ու ամուր. նա հավատացած եր, վոր ջարդ ու փշուր կլինի, և իր տոհմի պատվի համար գերադասեց, վոր նրան գտնեն՝ ատամները պինդ սեղմած: Նրա գլուխը պտույտ եր գալիս, ամբողջ մարմինը ցավում իր, և նրան թվաց, վոր ինքը կտոր-կտոր կլինի, երբ հանկարծ լսվեց մի վորոտաձայն դղրդոց: Մի տաք քամի կպավ նրան, կարմիր կրակը վառեց նրա մորթը, և նա ուշաթափվեց: Աղմուկը Մեծ Մարդուն զարթեցրեց` քնից. նա իր յերկփողանի հրացանը դատարկեց ոձի կռնակին, հենց վեղարի յետևը:
Ռիկկի-Տիկկին շարունակեց մնալ ոձի ետևը, աչքերը խփած և հավատացած եր, վոր ինքն արդեն մեռած եր։ Գլուխը չեր շարժվում, իսկ Մեծ Մարդը բարձրացրեց Ռիկկիին, ասելով.