— Տիկին Նայան մոտեցավ լողանքի սենյակի ճեղքին և կանչեց. Նայա, — շարունակեց Դարզին, — և Նայան բարձրացավ փայտի ծայրը: Բակ սրբողը առավ նրան փայտի ծայրին ու շպրտեց աղբի մեջ: Յերդենք մեծ և կարմրաչք Ռիկկի-Տիկկիին — ու բուկն ուռց նելով առաջ- վանից ել բարձր երգեց:
— Յեթե յես կարողանայի հասնել քո բնին, դեն կշպրտեյի քո ճուտիկներին, — չարացավ Ռիկկի-Տիկկին: — Ամեն բանն իր ժամանակն ունի: Քեզ համար այդտեղ բնում լավ ե, իսկ այստեղ ինձ համար վոչ թե կյանքի, այլ մահու կռիվ ե։ Գոնե մի րոպե թող յերգելդ, Դարզի
— Մեծ և գեղեցիկ Ռիկկի Տիկկիի պատվի համար՝ ել չեմ յերգի, աղաղակեց Դարզին, — թող քո ուզածը լինի, դու, հրեշ-ոձին սպանող:
— Յերրորդ անգամն է հարցնում եմ քեզ. ուր և տիկին Նայան։
— Աղբանոցում, գոմի մոտ, վողբում ե իր ամուսնուն, մեծդ Ռիկկի-Տիկկի, սպիտակատամ:
— Թող կորչեն իմ սպիտակ ատաները. չգիտե՞ս, վորտեղ ե պահում ձվերը:
— Սեխի մարգում, պատի մոտ, վորտեղ համարյա ամրողջ որը արև կա: Նա թագցրեց նրանց մի քանի շաբաթ սրանից առաջ:
— Յեվ դու մինչև հիմա այդ բանն ինձ չես ասել. պատի մոտ, հա՞, ասում ես դու:
— Ռիկկի-Տիկկի, դու ձու չես ուտում:
— Վոչ, չեմ ուտում, Դարզի։
— Յեթե մի կաթիլ խելք ունենաս, կթռչես գոմի մոտ, թևդ ջարդած կձևանաս և թող տիկին Նայան