յետևիցդ ընկնի դեպի այս թուփը, հասկանո՞ւմ ես: Յես պետք ե գնամ դեպի սեխի մարգը, իսկ յեթե գնամ այնտեղ, նա իսկույն ինձ կնկատի։
Դարզին բավական հիմարի մեկն եր, մի մտքից ավելի միտք գլխումը չեր մնում: Յեվ վորովհետև Նարայի ճուտերը ծնվում եյին ձվերի մեջ, ինչպես և իր ճուտերը, ուրեմն նրա գլուխը չեր մտնում, թե կարելի յե նրանց սպաներ։ Բայց նրա տիկինը մի խելացի թռչուն եր և շատ լավ եր իմանում, վոր կոբրի ձվերը վաղ թե ուշ պիտի դառնան փոքրիկ կոբրիկներ: Մայր թռչունը թռավ բնից, իր տեղը նստեցրեց Դարզուն, վոր նա տաքացնի ճուտիկներին, և սկսի իր երգը երգել ոձի մահվան մասին:
Դարզին մի քանի բաներում շատ եր նմանվում մարդկանց: Մայր-թռչունը թափահարեց թևերը հենց ոձի քթի առաջ, աղբակույտի մոտ և ճչաց.
— Ո՛ֆ, թևս ջարդեցին: Յերեխան քար գցեց, կպավ, թևս ջարդեց:
Նայան գլուխը բարձրացրեց և ֆշշաց.
— Դու զգուշացրիր Ռիկկի-Տիկկիին, յերբ յես ուզում եյի նրան կծել։ Կաղալու համար շատ անհարմար ժամանակ ես գտել։
Յեվ նա հարձակվեց Դարզու կնոջ վրա, գալարվելով փոշու մեջ:
— Յերեխայի մեկը թևս ջարդեց, — գանգատվում եր Դարզու կինը:
— Ե, ինչ. քեզ մխիթարելու համար կարող եմ ասել, վոր քո մահից հետո՝ նրա հետ հաշիվ կտեսնեմ: Իմ ամուսինն առավոտից ընկած և աղբակույտում, բայց գիշերը