դեռ չեկած, յերեխան ել տանից կվերանա: Ել ինչ չարչարվեմ, գիտեմ, վոր քեզ բռնելու յեմ: Ո՜, հիմար, նայիր աչքերիս:
Բայց թռչունը գիտեր, վոր այդ չի կարելի աներ։ Ոձի աչքերին նայող թռչունը սաստիկ վախից քարանում-մնում ե, չի կարողանում տեղից շարժվել։ Դարզու կինը վոստ-վոստալով վազում եր գետնի յերեսով և ցավալի ծվծվում, իսկ ոձն արագացնում եր` իր վազքը:
Ռիկկի-Տիկկին լսեց, վոր գալիս են նրանք գոմի ճամբով և ամբողջ թափով հարձակվեց դեպի սեխի մարգը՝ պատի մոտ: Այստեղ, սեխի մարգի տաք խոտերում շատ վարպետորեն թագցրած եյին հինգ ձու՝ անտամյան հավի ձվի մեծությամբ, բայց անկճեպ, ծածկված բարակ մաշկով:
— Ելի մի որ՝ և արդեն ուշ կլիներ, — ասում և Ռիկկի- Տիկկին: Նա պարզ տեսնում իր ձվերի մեջ կծկված վոքրիկ կորրիկներին և գիտեր, վոր այն րոպեյից, հենց վեր դուրս գային կճեպից, կկարողանային մարդ սպանել, կամք մանգուստին:
Շուտ-շուտ նա կծոտում եը ձվերի սուր ծայրերը, աշխատելով խեղդել կոթրիկներին, և ժամանակ առ ժամանակ խառնում եր խոտերը, վորպեսզի համոզվի, արդյոք աչքից բաց չի թողել ձվերից մեկը` վերջապես յերեք ձու մնաց: Ռիկկի-Տիկկին սկսեց ուրախ հռհռալ, մեկ ել հանկարծ լսեց թռչնի, Դարզու կնոջ աղաղակը:
— Ռիկկի-Տիկկի, ես ոձին սերը դեպի տուն, իսկ նա գնաց դեպի սրահը։ Շուտ հասիր, քանի չի խայթել։
— Ռիկկի-Տիկկին ջարդեց երկու ձուն, գլխակոնծի տալով թռավ սեխի մարգից՝ յերրորդ ձուն բերանում, և