Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա մի մեծ պատերազմի պատմություն: Այդ մեծ պատերազմը վարում եր իր սեփական ուժերով Ռիկկի-Տիկկի-Տավին. գիտե՞ք վորտեղ. Սեգովշլի անունով մի ռազմական փոքրիկ գյուղում, մեծ տան լողանքի սենյակում: Ճիշտ ե, նրան ոգնեցին Դարգի-Սլավկա դերձակը և Չուչունդրա առնետը, վորը յերբեք սիրտ չեր անում հասնել մինչև սենյակի մեջտեղը, այլ միայն պատերի յերկարությամբ եր վազվզում: Նա նրան օգտավետ խորհուրդ եր տալիս: Բայց իսկական պատերազմ վարողը Ռիկկի-Տիկկի-Տավին եր:

Ռիկկին մանգուստ[1] եր, շատ նման փոքրիկ կատվիկին՝ թե պոչով և թե մազով, բայց գլուխն ու ձևերը կատարյալ հիշեցնում եյին իսկական աքիսին: Նրա աչքերը և անհանգիստ քթի ծայրը վարդագույն եյին և վոր վոտքով ել լիներ՝ առաջին, թե յետի՝ նա կարող եր իր ուզածի պես քորել մարմնի բոլոր մասերը: Նա կարողանում եր իր պոչն այնպես ուռեցնել, վոր դառնում եր լամպի ապակի սրբող խոզանակի պես մի բան: Քաշվելով խիտ խոտերի մեջ, նա արձակում եր կռվի կոչ — ռիկկ-տիկկ, տիկկի-տիկկի։

  1. Մանգուստ — մկների մի տեսակը, վոր տարածված ե Հնդկաստանում