հենց վոր նրա վոտները գետին առան, վազեց դեպի սրահը:
Այստեղ նստած եյին նախաճաշի Թորիկը հոր ու մոր հետ, բայց Ռիկկի-Տիկկին տեսնում եր, վոր նրանք դեռ բան չեն ուտում: Նրանք նստած եյին քարե արձանի պես, դեմքերը գունատ։ Ոձը պառկած եր խսիրի վրա կծկված՝ Թորիկի աթոռից վոչ հեռու: Թորիկը նստած եր աթոռին՝ վոտները մերկ։ Ոձը շուռ ու մուռ եր գալիս, յերգելով իր հաղթա- կան յերգը.
— Մեծ Մարդու վորդի, քո հայրն սպանեց ամուսնուս՝ Նայային, — յերգում եր նա, — նստիր անշարժ: Յես դեռ պատրաստ չեմ, մի քիչ սպասիր: Հանգիստ նստեցեք յեր թեքով, յեթե շարժվեք՝ կխայթեմ: Ո՜, հիմար մարդիկ, իմ Նայային սպանողներ:
Թորիկի աչքերն ուղղած եյին հոր վրա, իսկ հայրը կարողանում եր միայն փսփսալ՝
— Հանգիստ նստիր, Թորիկ, ժաժ չգաս, չշարժվես տեղիցդ:
Բայց այդտեղ մոտ վազող Ռիկկի-Տիկկին գոչեց.
— Յետ դարձիր, տիկին Նայա, կռվենք:
— Դրա ժամանակն ել կգա։ Հիմա քեզ հետ ել հաշիվ կտեսնեմ: Նայիր քո բարեկամներին, Ռիկկի-Տիկկի, տես ինչպես անշարժ են և գունատ: Նրանք վախից քարացել են, նրանք չեն համարձակվում տեղից ժաժ գալ, և յեթե դու յել մի քայլ առաջ ես եկել՝ կխայթեմ:
— Նայիր քո ձվերին, — գոչեց Ռիկկի-Տիկկին, քո ձվերին պատի մոտ, սեխի մարգում: Գնա և աչքովդ տես, տիկին Նայա:
Ահագին ոձը յետ դարձավ և տեսավ ձուն սրահում:
— Ա՛խ, դա տուր ինձ, — գոչեց նա: