Ռիկկի-Տիկկին թաթերով գրկեց ձուն և աչքերն արյունով լցվեցին:
— Ի՞նչ կտաս ձվի փոխարեն, ոձ, փոքրիկ կոբրիկի փոխարեն, նոր իշխանիկ կոբրիկի, ձեր ցեղի վերջին, ամենավերջին կոբրիկի փոխարեն: Մնացածներին մրջյուններն արդեն ուտում են սեխի մարգում:
Նայան բոլորովին յետ դարձավ, ձվերի համար մոռանալով ամեն ինչ, և Ռիկկի-Տիկկին տեսնում եր, թե ինչպես Թորիկի հայրը մեկնեց իր ահագին ձեռքը, բռնեց Թորիկին ուսից և քաշեց նրան թեյի սեղանի վրայով, ազատելով Նայայից:
— Խաբեցի, խաբեցի. ե՛յ, ռիկկ-տիկկ, տիկկ-տիկի, — հռհռում եր Ռիկկի-Տիկկին։ — Յերեխան անվտանգ ե, և գիտե՞ս, յես բռնեցի Նայային վեղարից՝ յերեկ գիշեր՝ լողանքի սենյակում: Այդտեղ Ռիկկի-Տիկին, տնկվելով գլխի վրա, վոտներով ոդի մեջ բուլդի-բուլդի յեր անում: — Նա, շարունակեց Ռիկկի-Տիկկին, — Նայան ինձ դես-դեն եր գցում, բայց չկարողացավ ինձ իր վրայից պոկել, դեն շպրտել, և մարդը նրան դեռ չեր կտրտել — նա արդեն սատկած եր։ Այդ որին յես հասցրի։ Ե՜յ, տրա-լա-լա, ռիկկ-տիկկ, տիկկի-տիկկի: Մոտ յեկ, մոտեցիր, տիկին Նալա, յեկ կռվենք: Յերկար այրի չես մնա:
Նայան տեսնում ե, վոր կորցրեց, Թորիկին խայթելու հարմար առիթը և տեսնում ե իր ձուն Ռիկկի-Տիկկիի թաթերում:
— Ձուն ինձ տուր, Ռիկկի-Տիկկի, տուր ինձ վերջին ձուս, և յես կհեռանամ ու յերբեք չեմ վերադառնա այստտեղ, — աղաչում որ նա, բանալով իր վեղարը։
— Այո, դու բոլորովին ճիշտ ես ասում, դու ել յերբեք