Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի գեղեցիկ որ ջուրը հանեց նրան բնից, վորտեղ նա ապրում եր իր հոր և մոր հետ: Տոնտորալով և խեղդվելով՝ նա տարվում եր ջրի յերեսով, մինչև վոր ընկավ ճամբի մոտի արխը: Նա այստեղ տեսավ ջրի յերեսին լողացող մի փունջ խոտ, կպավ նրան և կորցրեց գիտակցությունը: Յերբ նա ուշքի յեկավ, պարզվեց, վոր ինքն ընկած ե այգու ճամբի մեջտեղը՝ սոսկալի ցեխոտված, իսկ նրա վերևը կանգնած մի մանուկ ասում ե.

— Այ, մեռած մանգուստ, տանենք թաղելու:

— Վոչ, — առարկեց մանկան մայրը, — տանենք նրան և չորացնենք, գուցե նա դեռ կենդանի լե։

Նրանք տարան նրան տուն, վորտեղ մի մեծ մարդ սեղմեց նրան ցուցամատով ու բթով և հայտարարեց, վոր նա մեռած չե, այլ կիսամեռ է: Նրանք փաթաթեցին նրան բամբակի մեջ, կրակի վրա տաքացրին. նա բացեց աչքերն ու փռշտաց:

— Եհ, իսկ հիմա, — ասավ Մեծ Մարդը (դա անգլիացի յեր, վոր նոր եր ապրում այդ տանը), — միք վախեցնի նրան, նայինք տեսնենք, ինչ կանի նա:

Դժվար բան չկա, քան թե մանգուստին վախեցնելը, վորովհետև այդ գազանիկը, պոչից սկսած մինչև քթի ծայրը զարմանալի հետաքրքիր ե։ Բոլոր մանգուստների նշանաբանն այս ե. «Վազիր և իմացիր, բանն ինչ ե»: Իսկ Ռիկկի-Տիկկի-Տավին իսկական մանգուստ եր: Նա լավ դիտեց բամբակը, վճռեց, վոր դա ուտելու րան չի, շրջագայեց ամբողջ սեղանը, նստեց, և կոկելով իր բուրդը, սանրվեց ու ցատկեց մանկան ուսին:

— Չվախես, Թորիկ, — ավելացրեց հայրը։ — Այդ նա ուզում ե քեզ հետ բարեկամություն հաստատել։