— Ա՛յ, նա խտուտ և տալիս կզակս, — ասավ Թորիկը:
Ռիկկին յերեխայի ոձիքից ներս նայեց, հոտոտեց նրա ականջը և հետո սողաց հատակին, այնտեղ ել նստեց և սկսեց իր քիթը տրորեր։
— Ա՛յս ինչ բան ե, — աղաղակեց Թորիկի մայրը, այ քեզ` վայրի գազանիկ: Շատ կարելի յե ձեռնասուն դարձավ դրանից, վոր մենք նրա հետ լավ վարվեցինք:
— Բոլոր մանգուստներն այսպես են, - պատասխանեց նրան ամուսինը: — Յեթե Թորիկը չքաշի նրա պոչից, կամ թե վանդակի մեջ չդնի, նա ամբողջ որերով կվազի տնով մեկ: Նրան ուտելու բան տվեք:
Մի կտոր հում միս տվին: Ռիկկի Տիկկի Տավին շատ եր սիրում հում միս, և յերբ ուտելը վերջացրեց, դուրս յեկավ սրահը, նստեց արևակողը և մազեջը գզգզեց, վոր դրանք արմատից չորանան: Դրանից ել նա թեթևացավ:
— Միայն թե, — ասավ նա իրեն, — այստեղ չափազանց շատ հետախուզելու բաներ կան, վորոնց յես չեյի գտնի մեր բնում ամբողջ կյանքումս: Յես այստեղ կմնամ և կպարապեմ ուսունասիրությամբ:
Ամբողջ որը նա թափառում եր տանը՝ այստեղ, այնտեղ: Նա քիչ եր մնում խեղդվեր լողանքի դաշտում, քիթը խոթեց գրասեղանի թանաքամանի մեջ և քթի ծայրն այրեց Մեծ Մարդու սիգարից այն ժամանակ, երբ բարձրացավ այդ մարդու ծնկներին, վոր տեսնի, թե ինչպես են գրում մարդիկ։ Յերեկոյան նա վազեց Թորիկի սենյակը նայելու, թե ինչպես են վառում նավթի լամպան: Իսկ յերբ Թորիկը պառկեց քնելու՝ նա սողաց դեպի անկողինը, նրա մոտ: Բայց այդ գազանիկը շատ անհանգիստ ընկեր եր: Ամբողջ գիշերը, ամեն րոպե ամեն ձայնի վրա վեր եր