թռչում և վազում եր իմանալու, թե ինչ բան ե: Պառկելուց առաջ՝ Թորիկի հայրն ու մայրը սովորաբար գալիս եյին վերջին անգամ նայելու մանկանը: Նրանք տեսան, վոր Ռիկկին նստած և բարձին:
— Այդ ինձ դուր չի գալիս, — դժգոհելով ասավ Թորիկի մայրը, — կարող ե կծել յերեխին
— Այդպես բան չի անի նա, — առարկեց հայրը, — Թորիկը այդ գազանիկի հետ ավելի ապահով ե, քան թե խուզարկու շան հետ: Թեկուզ հիմա ոձ մտներ մանկանոց:
Բայց Թորիկի մայրը լսել անգամ չեր ուզում այդպիսի սարսափների մասին:
Վաղ առավոտյան Ռիկկին, Թորիկի ուսին հեծած, յեկավ առաջին նախաճաշին: Նրան տվին բանան և ձու: Նա հերթով նստում եր բոլոր նախաճաշողների ծնկներին: Ամեն մի կարգին մանգուստն այն հույսն ունի, վոր վաղ թե ուշ լինելու յե տանու մանգուստ, և սենյակներում վազվզելու իրավունք և ստանալու։ Այդպես ե յեղել Ռիկկի Տիկկիի մայրը: Նա յերկար ժամանակ ապրում եր Սեգովշլի գյուղում մի զորապետի տան: Մայրը մանրամասն բացատրել ե նրան, թե ինչպես պիտի պահի իրեն սպիտակ մարդկանց հետ:
Հետո Ռիկկի-Տիկկին գնաց այգին դիտելու: Այգին շատ մեծ եր, կիսով չափ մշակված, վորտեղ կային մեծ քանակությամբ վարդի թփեր, կիտրոնի և նարնջի ծառեր, խիտ բուսած բամբուկ և բարձրագոյ խոտ: Ռիկկի-Տիկկիի բերանի ջուրը գնաց:
— Վորսի համար հրաշալի տեղ ե, — ասավ նա, և հենց այդ միտքը ուռցրեց նրա պոչը իսկ և իսկ խոզանակի պես:
Նա վազվզում եր այգու մեջ բոլոր ուղղություններով,