Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թռչում և վազում եր իմանալու, թե ինչ բան ե։ Պառկելուց առաջ՝ Թորիկի հայրն ու մայրը սովորաբար գալիս եյին վերջին անգամ նայելու մանկանը: Նրանք տեսան, վոր Ռիկկին նստած և բարձին:

— Այդ ինձ դուր չի գալիս, — դժգոհելով ասավ Թորիկի մայրը, — կարող և կծել յերեխին։

— Այդպես բան չի անի նա, — առարկեց հայրը, — Թորիկը այդ գազանիկի հետ ավելի ապահով և, քան թե խուզարկու շան հետ: Թեկուզ հիմա օձ մտներ մանկանոց։

Բայց Թորիկի մայրը լսել անգամ չեր ուզում այդպիսի սարսափների մասին:

Վաղ առավոտյան Ռիկկին, Թորիկի ուսին հեծած, յեկավ առաջին նախաճաշին: Նրան տվին բանան և ձու։ Նա հերթով նստում եր բոլոր նախաճաշողների ծնկներին: Ամեն մի կարգին մանգուստն այն հույսն ունի, վոր վաղ թե ուշ լինելու յե տանու մանգուստ, և սենյակներում վազվզելու իրավունք և ստանալու: Այդպես ե յեղել Ռիկկի-Տիկկիի մայրը: Նա յերկար ժամանակ ապրում եր Սեգովշլի գյուղում մի զորապետի տանը։ Մայրը մանրամասն բացատրել ե նրան, թե ինչպես պիտի պահի իրեն սպիտակ մարդկանց հետ:

Հետո Ռիկկի-Տիկկին գնաց այգին դիտելու: Այգին շատ մեծ եր, կիսով չափ մշակված, վորտեղ կային մեծ քանակությամբ վարդի թփեր, կիտրոնի և նարնջի ծառեր, խիտ բուսած բամբուկ և բարձրաբոյ խոտ: Ռիկկի Տիկկիի բերանի ջուրը գնաց:

— Վորսի համար հրաշալի տեղ ե, — ասավ նա, և հենց այդ միտքը ուռցրեց նրա պոչը իսկ և իսկ խոզանակի պես:

Նա վազվզում եր այգու մեջ բոլոր ուղղություններով,