Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միևնոյն ուղին: Ազգաբնակութիւնը գնալով աճում է. մարդը աւելի խորն է ճանաչում բնութեան ոյժերը և աւելի տիրականօրէն իշխում է նրանց։ Մարդկութիւնը շարունակում է հոգալ ու կարգադրել իր ապրուստի ծանր խնդիրը։

Բայց ի՞նչպէս և ի՞նչ հիմքով:

Ներկայիս՝ բուրժուական հասարակութեան մէջ մենք տեսնում ենք միմիայն անհատական և մասնաւոր տնտեսութիւններ. սրանք ապրում և զարգանում են բաժան–բաժան և շարունակ մրցում են իրար հետ։ Հասարակական տնտեսութիւնը մինչև այսօր անկերպարան վիճակ ունի. նա կազմակերպւած չէ. այնտեղ չի երևում գիտակցաբար մշակւած մի որոշ յատակագիծ: Ամէն տնտեսութիւն ապրում է ինքն իր համար և ջանք է թափում վնասելով միւսին՝ նրա տեղն անցնելու։ Արտադրութեան միջոցները, այսինքն հողը, հանքերը, գործարաններն ու գործիքները պատկանում են մասնաւոր անհատներին կամ փոքրիկ խմբակներին: Նրաք մասնաւոր սեփականութիւն են:

Այս սակաւաթիւ բախտաւորները, իրենց ձեռքն ունենալով արտագրութեան բոլոր միջոցները, սեփականացնում են արդիւնաբերութեան ամբողջ արդիւնքը և կազմում են հսկայական դրամագլուխներ։ Երկրագործը մի կողմից և գործաւորը միւս կողմից՝ չարաչար աշխատելով՝ ստեղծում են հարստութիւններ, բայց իրենց քրտինքի պտուղը իրենք չեն վայելում. նրանք անմասն են մնում իրենց ստեղծած հարստութիւնից: Այսպիսով՝ հարստութիւնը և նրա ստեղծողները բաժանւած են իրարից։

Այս տեսակ տնտեսութիւնները, որ սովորա—