Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանաւանդ տնտեսական տագնապների ժամանակ:

Տնտեսական այս կարգերում մարդիկ զուր վատնում են ահագին ոյժ ու եռանդ, որ կարելի էր մարդկութեան համար շատ աւելի օգտակար ձևով գործադրել: Ինչպէս արտադրում են անհաշիւ, այնպէս էլ աշխատում են անհաշիւ։ Չնայելով որ գիտութիւնը շատ աւելի բարձր տնտեսական ձևեր է մշակել, քան մենք այսօր տեսնում ենք իրական կեանքում, բայց քանի որ գոյութիւն ունի մասնաւոր տնտեսութեանց կատաղի մրցութիւնը, անկարելի է այդ բարձր և հանրօգուտ ձևերը մտցնել կեանքի մէջ:

Այնտեղ, ուր տնտեսութիւնները յարաժամ մրցում են իրար Հետ, գործաւորները աշխատում են ցած օրավարձով. ու քանի որ աժան գործաւորով հնարաւոր է տնտեսութեան անկատար ձևերը պահպանել, աւելի բարձր և կատարեալ ձևեր է դիմող չի լինում: Միւս կողմից տնտեսական մրցորդ կարգերում միշտ հնարաւոր է սոսկական՝ անհատ արդիւնաբերողներին անուղղակի կերպով շահագործել և այս անուղղակի շահագործութիւնը՝ միացած բանւորների ուղղակի շահագործման հետ՝ անօգուտ և անշահաբեր են դարձնում տնտեսութեան լաւագոյն ձևերը, որքան էլ նրանք բարիք լինէին ցաւատանջ մարդկութեան համար։

Անհատական՝ մասնաւոր տնտեսութիւնն է ուղղակի պատճառը գործաւոր ժողովուրդի այն ծանր և թշւառ տնտեսական և բարոյական վիճակի, որի մէջ նա դեգերում է այսօր։ Նրա կատարեալ անապահովութիւնը ուրիշ պատճառ չունի: Տնտեսական ահաւոր տագնապների ուղղակի հետևանքն է անգործութիւնը. սա իր կար–