Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են ապագայ ընկերվարական տնտեսութեան նիւթական հիմունքներից մի քանիսը։

Աշխատաւորները համախմբւում են մեծ գործարաններում կամ խոշոր կալւածատէրերի հողերի վրայ։ Գործելով միասին՝ նրանք վարժւում են հաւաքական աշխատանքի. շարունակ շփւում են իրար հետ. նրանց կարիքները և պահանջները միատեսակ են դառնում. նրանց ջահերը նոյնանում են։ Ստեղծւում է մի ընդհանուր գործաւորական հոգեբանութիւն, մաածելու և զգալու մի ընդհանուր եղանակ։ Նրանք սովորում են հաւաքական ոյժերով մի մեծ տնտեսութիւն վարել: Այս տարրերից պիտի կազմւի ապագայ ընկերվարական հասարակութիւնը. այս հիմքերի վրայ պիտի դրւի գալիք տնտեսական հանրաշահ կազմակերպութիւնը:

Դրամատիրական տնտեսութեան շնորհիւ աշխատաւորների շահերը նոյնանալով ստեղծւում է գործաւոր դասակարգի կազմակերպութիւնը այդ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։ Աշխատաւոր դասակարգն իր թւով և կարևորութեամբ դառնում է մի վիթխարի ընկերային ոյժ և հանդէս է գալէս պատմութեան մէջ իր շինարար և հանրօգուտ դերը խաղալու:

Ընկերնե՛ր, դուք տեսաք, որ դրամատիրական տնտեսութիւնն ունի իր լաւ և վատ կողմերը: Այս երկու կողմերի փոխադարձ յարաբերութիւնը ամէն երկրում և ամէն տնտեսութեան մէջ նոյնը չէ միշտ։ Այն երկրներում, ուր դրամատիրական տնտեսութիւնը բարձը զարդացման աստիճանի է հասել է այնտեղ նրա լաւ կողմերը շատ են. ընդհակառակն՝ այն երկիրներում, ուր այդ տնտեսութիւնը շատ չէ զարգացած, ինչպէս