Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրինակ Ռուսաստանում կամ Տաճկաստանում, այնտեղ այդ ձևի անտեսութեան բացասական կողքերը գերակշռող են։

Գալով տնտեսութեան ճիւղերին, մենք նկատում ենք, որ արդիւնաբերութեան բարձր տեսակներում դրամատիրական տնտեսութեան լաւ կողքերն աւելի շատ են, քան ստորին տեսակներում: Այսպէս՝ այդ տնտեսութեան վատ կողքերը խիստ ապքի են զարկում հանքարտադրութեան, առաւել ևս՝ երկրագործութեան մէջ: Բայց այդ տնտեսութիւնը իր բոլոր կործանիչ կողքերով հանդէս է գալիս մանաւանդ այն երկիրներում, որոնք համաշխարհային մրցակցութեան մէջ շատ աննպաստ դիրք ունին:

Որքան նպաստաւոր է դրամատիրական տնտեսութեան լաւ ու վատ կողմերի փոխադարձ յարաբերութիւնը, այսինքն որքան այդ տնտեսութիւնը լաւ կողմեր շատ ունի, այնքան՝ աւելի զսրգացած է արդիւնաբերական պրօլետարը: Իսկ որքան զարգացած է պրօլետարը (ընչազուրկ), այնքան աւելի կարևորութիւն է ստանում նա, համեմատած աշխատաւոր ազգաբնակութեան միւս խաւերի հետ, որոնք նոյնպէս շահագործւում են չարաչար, ինչպէս օրինակ երկրագործներն ու մանր արհեստաւորները:

Որքան մի երկրում բազմակողմանի և հետեւողական կերպով են զարգանում բուրժուական տնտեսութեան և մասնաւոր սեփականութեան բոլոր սկզբունքները, այնքան աւելի խիստ բաժանում է նկատւում նրա ազգաբնակութեան մէջ՝ դասակարգային. տեսակէտից: Առաջ են գալիս խոշոր տնտեսութիւններ: Դրամագլուխը մեծանում է և գործի շուրջն է խմբուք հազա–