Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օգտւելով իրանց դրամական ոյժից և ունեցած դիրքից, նրանք ձեռք են առնում նաև պետութիւնն իր բոլոր պաշտօններով և պաշտօնեաներով: Այսպիսով պետութիւնը, որ շատերի կարծիքով պէտք է հանրութեան շահերին նւիրւած լինէր, դառնում է մի որոշ դասակարգի շահերի պաշտպան և ամրացնում է դասակարգի տիրապետութիւնը աշխատաւոր խաւերի վրայ։

Դրամի տէրը լինելով՝ այդ դասակարգը դառնում է նաև կեանքի տէրը։ Թէ՛ նիւթապէս և թէ բարոյապէս նա ենթարկում է իրեն գիտութիւնը, որովհետեւ նրա նպաստ.ով են ապրում գիտական հասաատութիւնները և գիտնականները: Արւեստը դառնում է նրա աղախինը, որովքետև նա է գնում արւեստի արտադրութիւնները և նրա ճաշակն Է ղեկավարում արւեստագէտներին: Վերջապէս նրան են ենթարկւում գրականութիւնն ու մամուլը, որոնք հազար բերանով նկարագրում են նրա հմայքը և պաշտպանում նրա շահերը։

Բայց այս ամէնը նրանց չի գոհացնում: Նրանք թոյլ են համարում իրենց: Նրանք դիմում են ուրիշ տմարդի և կործանիչ միջոցների։ Իրենց իշխանութիւնը ամուր պահելու և յարատևելու համար նրանք կապեր են Հաստատում և դաշինք են կնքում Հասարակութեան Հինաւուրց և յետադէմ մնացորդների հետ, որոնք դեռ չեն անհետացել լիովին և մթնոլորտը վարակում են վատառողջ հովերով։ Նրանք դաշնակցում են կղերական, դասային և միապետական գաղափարները դաւանողների հետ։ Հետևելով «բաժանեա՛, գի տիրեսցես»—ի սկզբունքին՝ նրանք վառում են ցեղային, կրօնական և ազգային ատելութիւննե–