Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը և կրակի վրայ իւր թափելով՝ մթին ու վնասակար կրքերը բորբոքում:

Մինչդեռ կար ժամանակ, երբ բուրժուական դասերը յառաջդիմական էին և բարերար: Այդ այն ժամանակն էր, երբ նրանք ևս իրաւազուրկ էին և տենչում էին նոյնիրաւութեան. ճգնում էին կեանքի ընթացքին մասնակից լինել իրենց նշանակութեան համեմատ: Վաղուց արդէն անցել են այն լաւ օրերը: Բուրժուական կարգերը արդէն սպառել են իրենց ամրոցի առաջդիմական բովանդակութիւնը. չկան այլևս ո՛չ վաղեմի թռիչքը, ո՛չ լայն ու խիզախ գաղափարները։ Նրանք հասել են կատարեալ այլասերման:

Ահա թէ ինչու ամենալաւ բարոյական ու մտաւոր ոյժերը գանելով հեռանում են նրանցից։ Այդ կարգերը այլևս գրաւիչ չեն ոչ պայծառ մտքերի և ոչ էլ մաքուր խղճերի համար: Ընդհակառակն՝ այդ լաւագոյն ոյժերը օր օրի վրայ անցնում են հակառակ բանակը. այնտեղ՝ ուր իրաւազուրկներն ու շահագործւածները իրենց աղքատիկ խրճիթներում կամ մրոտ գործարաններում պատրաստում են ապագայ մարդկութեան արդար և գեղեցիկ համայնքը:

Ինքնապաշտպանութեան բնական մղումով աշխատաւոր և շահագործւոդ դասակարգերը մօտենում են իրար, ձեռք ձեռքի տալիս և միասին դիմում են ինքնապաշտպանութեան: Որքան աշխատաւոր խաւերը գիտակցում են իրերի ընթացքը, իրենց անմխիթար և իրաւազուրկ կացութիւնն ու թշւառ վիճակը, այնքան աւելի ծաւալւում է նրանց միութիւնը:

Որքան այդ փրկարար գիտակցութիւնը առաջ է գնում, այնքան քշանում են մասնակի ընդհա–