Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկերնե՛ր, մեր ծրագիրը երկու, աղբիւր ունի. մարդկութեան կեանքն ընդհանրապէս և մեր կեանքը մասնաւորապէս: Մենք դիտած ենք շարունակ մարդկային Հասարակութեան հոլովումը ժամանակի ընթացբում և մեր սեփական պատմական անցեալը: Մենբ աշխատած ենք պարզել մեզ համար մարդկային պատմութեան ընթացքը, ըմբռնել ժամանակակից մարդկութեան թշւառ կացութիւնը և նրա պատճառները և որոշել անհատի դերը պատմութեան մէջ:

Ռուսաստանը սկսած Պետրոս Մեծի օրերից սերտ յարաբերութեան մէջ է մտնում եւրօպական երկիրների հետ, որոնք այն ժամանակ շատ կողմերով բարձր էին մեզանից և են մինչև այսօր: Այդ քաղաքակիրթ և առաջնակարգ երկիրների հետ մեր ունեցած յարաբերութիւնը անօգուտ և անհետևանք չմնաց. մենք նրանցից շատ բան առինք. վարչական և զինւորական կազմ, մամուլ, գրական ձևեր..: Մեր բարքերը փոխւած են. մեր մտածելու և զգալու կերպերը նոյնպէս. բայց՝ փոխած են. չեն նոյնացած։

Այսպէս՝ մեր կեանքի շատ կողմերով մենք նման ենք Եւրօպացիներին, բայց շատ ուրիշ կողմերով տարբեր ենք նրանցից։ Մեր ամենօրեայ անհատական կենցաղով, մեր Հասարակական և պատմական կեանբով տարբերւում ենք քաղաքակիրթ միւս երկիրներից. մենք ունենք մեր առանձնայատկութիւնները, մեր տարբերիչ գծերը։

Այս առանձնայատկութիւնների աղբիւրները երեք են. նախ՝ մեր պատմական անցեալը, որ երկար դարեր ընթացել է եւրօպական միւս երկիրների պատմութիւնից անջատ և անկախ, իր դրօշմը դնելով մեր ընտանեկան և ընկերական