Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կենցաղի վրայ: Երկրորդ՝ մեր երկրի աշխարհագրական դիրքը, մեր անեզր տափաստանները, Հիւսիսի ճախճախուտները, մթին անտառները և դանդաղահոս լայն գետերը, մեր մռայլ երկինքը, երկար ձմեռը և դաժան սառնամանիքը ։ Վերջապէս երրորդ՝ մեր պետութեան միջազգային դիրքը, մեր քաղաքական կարևորութեան աստիճանը և մեր յարաբերութիւնները հարևան երկիրների հետ։

Ընկերնե՛ր, մեր Հայեացքը մարդկային յառաջդիմութեան մասին խորապէս տարբերւում է ուրիշ կուսակցութիւնների հայեացքից։ Մեր կարծիքով՝ յառաջդիմութիւնը մի յարատև կռիւ է, որ ունի երկու արտայայտութիւն, չասելու՝ համար երկու նպատակ է Համերաշխութիւն և անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում - ահա այդ երկու արտայայտութիւնը։

Մարդկային պատմութիւնը իր բազմազան և բազմաձև կռիւներով ընթացել և ընթանում է այս երկու ուղղութեամբ։ Պատմական բոլոր երևոյթները կաքմ կռիւ են անհատականութեան համար և կամ թէ կռիւ՝ համերաշխութեան համար։ Այս երկու տեսակ կռիւները հակառակ չեն միմեանց, այլ փոխադարձաբար լրացնում են իրար ամէն կռիւ համերաշխութեան. համար միևնոյն ժամանակ անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման օգտին է և ընդհակառակը։

Ասողներ կան, որ մարդկային պատմութեան ամբողջ բովանդակութիւնը կազմում են միմիայն դասակարգային կռիւները։ Մարդկային ընկերութիւնը, ասում են նրանք, կազմուած է դասակարգերից. այս դասակարգերը հակամարտ են