Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանալով՝ ապահովել իր կարիքները:

Բայց կան հողեր, որոնք աւելի հասոյթ են տալիս, քան նոյն քանակութեամբ հողի մի ուրիշ կտոր, կամ աւելի արգաւանդ են, կամ մօտ են քաղաքին, երկաթուղիին ևայլն։ Այս դէպքում առաջ է գալիս եկամուտի մի յատուկ տեսակ, որ կոչւում է հաս (րէնտ): Այս աւելորդ հողահասը պէտք է առնւի հարկի կամ տուրքի ձևով և գործադրւի հանրութեան օգտին։

Կան այն տեսակ բնական հարստութիւններ, որոնք միայն տեղական նշանակութիւն չունին, այլ շահագրգռում են հանրութիւնը։ Այսպէս են օրինակ ընդարձակ անտառները, որոնք եթէ անխնամ ձգւին և կտրատւին՝ կարող են փոխել երկրի կլիման և ցամաքեցնել մեծ գետերի աղբիւրները։ Թէ ինչպէս պէտք է վարւել այս կարգի հարստութեանց հետ՝ այդ հայցը կը լուծեն համապատասխան ինքնավար մարմինները: Եթէ մի հարստութիւն համապետական նշանակութիւն ունի, նրա կարգադրութիւնը կը մնայ համառուսական պատգամաւորական ժողովին. եթէ նա կարևոր է մի շրջանի համար՝ այդ շրջանի ինքնավարութիւնը կը լինի կարգադրողը. եթէ վերաբերում է մի որոշ գաւառին՝ այդ գաւառի ինքնավար խորհուրդը և այլն։

Բայց կան և այն տեսակ հարստութիւններ, որոնք գտնւում են գետնի տակ. այսպէս են բոլոր հանքերը։ Ո՞ւմը պէտք է համարւեն նրանք կը պատկանեն պետութեան և կը գտնւին նրա իրաւասութեան տակ:

Վերջապէս կայ մի ուրիշ կարևոր հարց: Այսօր հողերի մեծ մասը պատկանում է վանքերին, ազնւականներին արքայական տանը։ Երբ մենք