Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասում ենք, որ պէտք է ամբողջ հողը համայնացնել, այդ նշանակում է, որ պէտք է հողն առնել նրա այսօրւայ տէրերից և տալ ժողովրդին: Բայց ինչպէս առնել. դրամո՞վ: Այսինքն՝ այդ հողերի համար նրանց այսօրւայ տէրերին պէտք է վճարե՞լ նրանց արժէքը։ Ո՛չ: Մեր կարծիքով՝ յեղափոխութեան ժամանակ այդ բոլոր հողերը պէտք է գրաւել առանց վարձատրութեան:

Բայց կայ մի հանգամանք: Այդ հողերի այսօրւայ տէրերը սովորած են ուրիշի աշխատանքով ապրելու։ Երբ գրաււեն նրանց հողերը, որ նրանց եկամուտի միակ աղբիւրն է, հողատէրերի վիճակը չափազանց կը ծանրանայ: Մեր ծրագրով հողիզ կարող է օգտւել նա՛, ով աշխատում է այդ հողի վրայ. այսօրւայ հողատէրերը հազիւ թէ կարողանան անմիջապէս հողագործութեան անցնել: Ի՞նչ պէտք է անել: Մեր ծրագրի տրամադրութեամբ հասարակութիւնը պարտաւոր է առժամապէս նեցուկ հանդիսանալ այդ կարգի անձերին, մինչև որ նրանք կարողանան յարմարւէլ իրենց անհատական գոյութեան նոր պայմաններին։ Չպէտք է մոռանալ, որ յեղափոխութիւնը կռիւ է՝ իրաւունքի անունով, նա ձգտում է արդարութեան և ոչ թէ վրիժառութեան...:

Վերը յիշած տնտեսութիւններից դուրս՝ կան նաև գիւղական, քաղաքային և գաւառական տնտեսութիւններ, որոնց նպատակն է գոհացնել ազգաբնակութեան բազմատեսակ կարիքները: Այսպէս է օրինակ ձրի բժշկութիւնը թէ տանը և թէ հիւանդանոցներում. գիւղատնտեսական գործիքների, սերմացուների, հացի և այլ մթերքների մատակարարութեան գործը: Այս և նման