Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք դէմ չենք այս կարգի համայնակուլներին, բայց մի պայմանով. պէտք է այնպէս անել, որ դրանով բանւոր դասակարգը աւելի ևս մեծ կախում չունենայ պետութեան վարիչ պաշտօնէութիւնից։

Երբ քաղաքական կազմը ռամկավարական չէ, երբ ոյժերի փոխադարձ յարաբերութիւնը շատ աննպաստ է, այսինքն՝ երբ աշխատաւոր դասակարգի կազմակերպւած ոյժը շատ չնչին նշանակութիւն ունի պետական–հասարակական կեանքում, այն ժամանակ այդ տեսակ համայնացումները ոչ թէ օգուտ, այլ միայն վնաս կարող են բերել աշխատաւոր դասակարգին:

Այսպէս է, օրինակ, տնտեսութեան համայնացման այն ձևը, որ կոչւում է վետական ընկերվարութիւն, երբ երկաթուղիները և տնտեսութեան շատ ուրիշ ճիւղեր պատկանում են պետութեան: Մենք զգուշացնում ենք այս տեսակ «ընկերվարութիւնից»: Սրանով պետութիւնը հանդէսանում է մի տեսակ դրամատէր, արդիւնաբերութեան և առևտուրի որոշ ճիւղեր կենդրոնանում են տիրող պաշտօնէութեան ձեռքում և նա այդ ամէնը ծառայեցնում է իր հարկահանութեան և քաղաքական նպատակներին: Պետական ընկերվարութիւնը թմրեցնում է բանւոր դասակարգի գիտակցութիւնը և հեռացնում է աշխատաւորութեան արդար դատի վերջնական յաղթանակը:

Մղելով մեր անդուլ կռիւը ինքնակալութեան դէմ՝ մենք պահանջամ ենք հիմնարկու ժողով. այսինքն՝ ժողովուրդի ընտրած պատգամաւորների մի ժողովի որոնք պիտի քւէարկւին ընդհանուր, հաւասար, գաղտնի և ուղղակի ձայնատը–