Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հենչաք ըլի, յա՛ր, գաս իմ գերեզմանին,
20 Ածիս խուղըն վըրես ափով, նազա՛նի:

Ղափիա֊յարանա. Արութինի ասած:

12


էշխըն վառ կըրակ է՝ էրվելով գուքա.
Շատ մարթ կոսե՝ յիս յարի հիդ ման գուքամ...
էս դարդեմեն ով չէ քաշի՝ վո՛ւչ քաշե.
Ով յար սիրե, էլ չասե թե՝ ջան գուքամ:

5 Շատ մարթ կա՝ էն գըլխեն սըրտում ունե ղամ.
Բազի մարթ չէ քաշի՝ էշխեմեն է խամ.
Ինչ ասիս կոնիլ տա՝ սերն է անըսկամ.
Հալվեցա, մաշվեցա. էլ ի՜նչ ջան գուքամ:

էշխըն վուր կա՝ հազար բաբաթ հանգ ունե.
10 Ուշկ ու միտկըն կու քընեցնե՝ բանգ ունե.
Բըռնածըն չի թողնի՝ ղայիմ չանգ ունե.
Էնդու համա խան հիդ կեհամ, խան գուքամ:

Թե դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս՝
Չի դիմանա Ռոստոմ-Զալըն՝ հարցընիս,
15 Թե բեմուրվաթ յարի հալըն հարցընիս,
Ասում է թե՝ սուլթան գուքամ, խան գուքամ:

Սայաթ-Նովեն ասաց շատ ի ջանք դըրի.
Մե բափա չըտեսա հում կաթնակիրի.
Ովոր ինձ չի սիրի՝ յիս է՛լ չիմ սիրի.
20 Սերըն սեր կու բերե՝ սիրեկան գուքամ:

Ղափիա, էսպես աշուղ օղլանի օգութլամա. Արութինի ասած, լավն է։

13


Ձենըտ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խոսիս,
Նա պահե քիզ, ումնոր ծա՛ռա իս, գո՛զալ.