Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լացիս, աչկըտ զայի՝ անիս,
Դաստա ռեհան փայի՝ անիս,
Արտասունքըտ չայի՝ անիս.
       Չաու ջուր իս,
       Խիստ տըխուր իս,
Ադալաթըտ Շահի անիս։

Շահի զուրիաթ թաբաղըն
Չի հարցընի դուգուն դաղըն.
Վայ թե էլ չը խոսիս վաղըն.
       Վաղըն գու քամ,
       Նըստիմ ու լամ,
Ասիմ բարիթավուր խաղըն։

Խաղ իս էլի, Սայաթ-Նովա,
Դաղ իս էլի, Սայաթ-Նովա.
Բաղ իս էլի, Սայաթ-Նովա,
Գլուխըտ փիանդազ իս անում, յար, ամա՜ն։


էսպես բարիթավուր, լավ յարանա, Արութինի ասած (լուսանցքում)։ Էսպես լավ բարիթավուր է, որ ինչ որ Աշուղ-Օղլանի գլխովն անցնելու է (Ղ), բոլորը սրա մեջ է գրած (վերջում)։