Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հանգույցում փաթաթում էին իրենց մատների բույրը։ Այժմ հյուսում են մանուկները, հյուսում են առևտրի, շահագործման համար, ամեն մի հանգույցի մեջ փաթաթելով արյան կարմրագույն կաթիլը։ Հին շատ հի՜ն աշխարհում գորգը արհեստ էր, այժմ ապրանք է, ճիշտ այնպիսի ապրանք՝ ինչպիսին բացիկների պոեզիան։

-Բայց դու ինձ հեքիաթ էիր պատմելու,- շշնջաց Հելենան։

-Իմ պատմածը ժամանակակից արևելյան հեքիաթ է, Հելենա։ Մի ժամանակ Նյու-Յորքում, Հըդսըն գետի ափերին, այն օրերին, երբ արևը շատ առատ էր Հըդսընի ափերին, Հնդիկները հյուղեր էին շինում, նետով և աղեղով որսորդություն անում, այժմ երկաթն է տիրում այստեղ, երկնակարկառ շենքեր են կանգնած Հնդկական վիկվամների տեղ և նետ ու աղեղի փոխարեն Նյու-Յորքի նավահանգստում կանգնած են Միացյալ Նահանգների մարտանավերը, գրետոուտները ահավոր թնդանոթներով։ Արևելքն այժմ հեքիաթներ չունի։ Ամբողջ արևելքը փոխված է այն օրից, երբ առաջին անգլիացի առևտրականը՝ ճեղքելով Կարմիր Ծովը, իր ոտը դրեց Մադրասում և Կալկաթայում։

Հելենան իր կճպած նարինջը երկարացրեց ինձ իր առողջ և սլացիկ թևերըվ։ Նայեցի նրա աչքերին։ Թացացել էին նրա աչքերը։

-Ուրեմն այնտեղ էլ դժբախտներ կան, մեզանից ավելի անբախտները- գորգ հյուսող աղջիկկները Պարսկաստանում։

-Այո՜,սիրելի Հելենա, Արևելքում նրանք մաշվում են գորգի գունավոր Հանգույցների պոեզիայում, բայց այստեղ նրանց երկաթն է ջարդում կամ մաշվում են նրանք կեղտից և կրքից։ Բոլորին էի ճակատագիրը մեկ է, մահը սպասում է բոլորին մոտիկ և թաց մի անկյունում, նա գալիս է, մահը, գալիս է անվերջ, գալիս է, գալիս է անվերջ ու անվերջ։

-Ես Արևելքը ուրիշ կերպ էի ճանաչում,- շշնջաց Հելենան։

-Բայց ո՞վ էր այն մարդը, որ քեզ արևելյան հեքիաթ էր պատմել,-հարցրի։

-Մի կեղծավոր մարդ, նա ինձ պատմեց, որ Արևելքում արևի շողերի տակ կանայք բոբիկ են ման գալիս մարմարյա