Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Անմիջապես, անմիջապես,— պատասխանեցի։

Վազեցի հեռախոսին և զանգահարեցի քաղաքի առողջապահական բաժնին և խնդրեցի թույլ տալ մի մարդու մի ձրի հիվանդանոցում մեռնելու։

Իմ խոսելու տոնն այնքան մեղմ էր և աղաչական, որ բաժնի վարիչը պատասխանեց.

— Ես կհեռախոսեմ «Como» հիվանդանոցը, որ ընդունեն նրան.

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։

— Հանգիստ իր ոսկորներին,— ասաց բաժնի վարիչը, ավանսով հանգիստ մաղթելով իմ հայրենակցի հիվանդ ոսկորներին։

— Շնորհակալ եմ, պ-ն Նիկըլս, շատ շնորհակալ եմ։

Հեռախոսը փակեցի, գլխարկս դրի և իմ թշվառ և հիվանդ հայրենակցիս հետ դարս եկանք փողոց «Como» հիվանդանոցը հեռու էր։ Առաջարկեցի հիվանդին տրամվայ նստել, բայց նա չհամաձայնվեց.

— Այս ցնցոտիներով ամոթ է,— ասաց,— քայլենք, դեռևս ուժ ունեմ։

— Աղքատությունն ամոթ չէ,— պատասխանեցի,— նստենք։

Հիվանդը չհամաձայնվեց, Օթոմոբիլի համար էլ ես փող չունեի: Սկսեցինք քայլել: Շոգ էր: Կիզիչ արև: Սալահատակի ցեմենտը. կակղել էր և կպչում էր կոշիկներին։ Քրտինքը վազում էր իմ ճակատից, բայց ուղեկիցս դողալուց դադրեց։

— Քայլելն ինձ օգտակար է, լավ եմ զգում,— ասաց։

Ուրախացա, վախենում էի, որ ճանապարհին մեռնի և իմ գործս ավելի դժվարանա և հոգիս ավելի ցավի։

—Երևի ձեզ հարկավոր չէ հիվանդանոցում պառկելը, ձեզ հարկավոր է օդափոխություն,— հարեցի։

— Թափառում եմ երկրե երկիր, դրանից ավելի օդափոխությո՞ւն, իմ նպատակը մեռնելն է։

— Մեռնելու համար շատ կարճ միջոց կա։

— Դրանից վախենում եմ, ուզում եմ հանգիստ մեռնել,- պատասխանեց հայրենակիցս: Սիրտս սեղմվում էր։

Կյանքն ինչքան դաժան պետք է լիներ, որ մարդ ուզենար