Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սենյակումս ամեն ինչ խորթ և օտար էր թվում, կարծես իրերը նայում էին ինձ վրա սառած աչքերով, բաց արի պահարանը. ոչինչ չժպտաց ինձ, պահարանում դարսված իրերը լռեցին, նստեցի ճոճաթոռի վրա, կարծես չէր ցանկանում ինձ օրորել, սկսեցի դիտել պատերից կախված պորտրեները. նրանք ինձ չճանաչեցին։

— Ոչ մի բարեկամ իր չկա այս սենյակում,- մրմնջացի ինքս ինձ։

Սկսեցի մի երգ երգել. այդ սենյակում ոչ մի իր չլսեց իմ երգը։

Երկար չկարողացա մնալ և դուրս եկա սենյակից(Սանդուղքների վրա ես հանդիպեցի Մեյրիին։ Նա վեր էր բարձրանում աստիճաններից՝ հոգնած և տխուր: Երբ մենք իրար կտրեցինք և անցանք, մի քանի աստիճան իջնելուց հետո ես ետև դարձա, Մեյրին էլ կանգ էր առել, դարձել էր ետև։ Մեր նայվածքներն իրար հանդիպեցին՝ հինավուրց բարեկամների նայվածքների նման։

Առավոտյան երբ սենյակից դուրս եկա, Մեյրիի դռան աոաջ կանգնած էր մի տիկին, երկարահասակ, չոր, ժամանակից առաջ խորշոմներով պատած դեմքով, չոր և դեղին աչքերով:

— Մեյրի,— գոռում էր տիկինը դեպի ներքև, զայրացած։

Ես սկսեցի իջնել հաջորդ հարկի վրա Մեյրին մի ուրիշ նեգրուհու հետ խոսում էր, ըստ երևույթին, նա չէր լսում տիկնոջ ձայնը։ Մի վայրկյան վարանեցա, ուզում էի ասել նրան, որ տիկինը կանչում է։ Տիկինը զայրացած էր և կարող էր նրան պատմել։ Մոտեցա։

— Ձեր տիկինը կանչում է,— ասացի։

Մեյրին ահաբեկված վազեց և մոռանալով անգլերեն լեզվում ամենասովորական և ամենակարճ բառն արտասանել՝ thanks[1]:

Շարունակեցի իջնել։

Հաջորդ օրը ես Մեյրիին հանդիպեցի փողոցի մայթի վրա։ նա մտերիմի պես մոտեցավ ինձ և՝

  1. շնորհակալություն